Բժիշկ. սոցիալական ցանցերի «սպիտակեցնող թրենդը» կարող է վնասել ատամները
Հասարակություն
Ատամնաբույժները զգուշացրել են երիտասարդներին սոցիալական ցանցերում տարածվող նոր թրենդի վտանգների մասին, որը կապված է ատամների սպիտակեցնող շերտերի օգտագործման հետ։ Մասնագետների խոսքով՝ այս միջոցները կարող են արագ «հոլիվուդյան ժպիտ» խոստանալ, սակայն իրականում վտանգավոր հետևանքներ ունենալ։
Նշվում է, որ շերտերի մեջ պարունակվող ջրածնի պերօքսիդը կամ այլ սպիտակեցնող նյութերը ազդում են ատամի էմալի վրա։ Շատ օգտատերեր, ցանկանալով ուժեղացնել արդյունքը, դրանք պահում են նախատեսված ժամանակից երկար, ինչը հանգեցնում է լնդերի այրվածքների, ցավի, լորձաթաղանթի գրգռման և էմալի վնասման։
Մասնագետները նշում են, որ նման դեպքերն արդեն հաճախակի են դարձել՝ հատկապես երիտասարդների շրջանում։ Բժիշկները հորդորում են զգուշությամբ վերաբերվել տնային սպիտակեցման մեթոդներին, քանի որ դրանք կարող են հանգեցնել նույնիսկ ատամների լուրջ բորբոքումների և կարիեսի սրման։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից