Սերբիայի նախագահը հայտարարել է առաջիկա հրաժարականի մասին
Աշխարհ
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ առաջիկա շաբաթներին հրաժարական կտա։
Կհայտարարվեն արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Սերբիայի գործող Սահմանադրության համաձայն՝ սա Վուչիչի վերջին նախագահական ժամկետն է։
«Սա վերջին անգամն է, երբ այսքան մեծ թվով մարդկանց առջև հանդես եմ գալիս որպես նախագահ։ Ես 14 տարի հավատարմորեն ծառայել եմ իմ երկրին՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ»,- ասել է նա Բելգրադում կայացած կառավարամետ հանրահավաքում։
Նշենք, որ Ալեքսանդր Վուչիչն առաջին անգամ Սերբիայի նախագահ է ընտրվել 2017 թվականին։ Այնուհետև նա վերընտրվել է երկրորդ ժամկետով, որն ավարտվում է 2027 թվականին։
Մինչ նախագահ ընտրվելը Վուչիչը 2014-2017 թվականներին զբաղեցրել է Սերբիայի վարչապետի պաշտոնը։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից