ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների
Աշխարհ
ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) տվյալներով՝ ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների։
«ԱՄՆ ռազմածովային ուժերի և ռազմաօդային ուժերի ինքնաթիռները գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում և նրա շրջակայքում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների՝ ի պատասխան M/T Kiku լցանավի վրա Իրանի անօդաչու թռչող սարքի հարձակման», - ասվում է հրամանատարության հայտարարության մեջ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտարարել էր, որ ԱՄՆ ինքնաթիռները հարվածել են իրանական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի պահեստներին, ինչպես նաև ափամերձ ռադարային օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագրի ևս մեկ խախտման համար։
Իրանի ԻՀՊԿ-ն, իր հերթին, հայտնել է բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով գիշերային հարվածների մասին ԱՄՆ ութ ռազմական օբյեկտների վրա, այդ թվում՝ Քուվեյթի Ալի ալ-Սալեմի ավիաբազային և Բահրեյնի Պորտ Սալմանում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմի օբյեկտներին։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից