Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանում հետկոնֆլիկտային գործընթացները
Աշխարհ
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունները, ռազմավարական համագործակցության զարգացումը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների շրջանակում փոխգործակցությունն ու համակարգումը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով երկրի ԱԳՆ-ին։
Հաղորդագրության համաձայն, Ֆիդանն ու Բայրամովն ընդգծել են, որ «եղբայրական երկրների միջև հարաբերությունների հիմքը շարունակում են մնալ ամենաբարձր մակարդակով քաղաքական երկխոսությունն ու փոխադարձ աջակցությունը»։
Նրանք նաև նշել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով սերտ համագործակցության շարունակման կարևորությունը։
Բացի այդ, Ֆիդանն ու Բայրամովը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային անվտանգության ոլորտում իրավիճակի, հետկոնֆլիկտային գործընթացների և «տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման համար ձեռնարկվող քայլերի» վերաբերյալ։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից