Իրանական հարձակումների հետևանքները․ Քուվեյթը որսացել է երկու բալիստիկ հրթիռ, Բահրեյնում վնասվել է բնակելի շենք
Աշխարհ
Քուվեյթի և Բահրեյնի իշխանությունները հայտնել են վերջին հարձակումների հետևանքների մասին, որոնք, նրանց տվյալներով, կապված են տարածաշրջանում բալիստիկ հրթիռների արձակման հետ։
Քուվեյթի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Սաուդ Աբդուլազիզ Ալ-Օթայբին հայտարարել է, որ լուսաբացին երկրի օդային տարածքում հայտնաբերվել են երկու թշնամական բալիստիկ հրթիռներ։ Ըստ նրա, դրանք որսացվել և վնասազերծվել են սահմանված օպերատիվ ընթացակարգերին համապատասխան։ Նա ընդգծել է, որ միջադեպի հետևանքով ոչ նյութական վնաս է արձանագրվել, ոչ էլ տուժածներ կան։
Իր հերթին Բահրեյնի ներքին գործերի նախարարությունը հայտնել է Մուհարրաք շրջանում բնակելի շենքի վնասման մասին։ Գերատեսչությունում ճշտել են, որ դեպքի հետևանքով զոհեր չկան։ Դեպքի վայրում աշխատում են համապատասխան ծառայությունները, որոնք ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ։
Երկու երկրներն էլ հայտարարել են անվտանգության ուժերի բարձր պատրաստականության պահպանման և քաղաքացիների ու ենթակառուցվածքների պաշտպանության ապահովման ուղղությամբ աշխատանքի շարունակման մասին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտարարել էր, որ ամերիկյան ավիացիան հարվածներ է հասցրել իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստներին, ինչպես նաև առափնյա ռադարային օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագրի հերթական խախտման համար։
Իր հերթին Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է գիշերային հարվածների մասին՝ բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով ամերիկյան բանակի ութ օբյեկտների ուղղությամբ, այդ թվում՝ Քուվեյթում Ալի ալ-Սալեմ ավիաբազայի և Բահրեյնում Սալման նավահանգստում ԱՄՆ ռազմածովային ուժերի Հինգերորդ նավատորմի օբյեկտների ուղղությամբ։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից