Թուրքիան և Ադրբեջանը փախլավան ցանկանում են ներկայացնել որպես սեփական մշակութային ժառանգություն
Աշխարհ
Թուրքիան Ադրբեջանի հետ միասին պատրաստել է դոսյե և պատրաստվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում» գրանցել փախլավան «baklava» և «pakhlava» անվանումներով, հաղորդում է Türkiye թերթը։
Վերջնական որոշումը կընդունվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Միջկառավարական կոմիտեի 21-րդ նիստում, որը կանցկացվի չինական Սյամեն քաղաքում նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 5-ը։
Թուրքական պարբերականը իր երկրի այս որոշումը հին հայկական աղանդերի վերաբերյալ բացատրում է «Հունաստանի հետ վաղեմի վեճերով»՝ հրապարակելով լեգենդ այն մասին, թե փախլավայի բաղադրատոմսը հայտնաբերվել է «պալատական խոհարարական գրառումներում դեռևս սուլթան Մեհմեդ Նվաճողի ժամանակներից»։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից