Axios. ԱՄՆ-ը և Իրանը համաձայնության են եկել փոխադարձ հրադադարի շուրջ
Աշխարհ
ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաները համաձայնության են եկել դադարեցնել հարձակումները և հունիսի 30-ին Դոհայում խորհրդակցություններ անցկացնել Հորմուզի նեղուցի շուրջ վեճը լուծելու համար, հայտնել է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։
«Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ ԱՄՆ-ը և Իրանը համաձայնել են դադարեցնել միմյանց դեմ հարձակումները, քանի որ երկու կողմերն էլ նախատեսում են հանդիպել Կատարի մայրաքաղաքում երեքշաբթի օրը՝ Հորմուզի նեղուցի շուրջ իրենց տարաձայնությունները լուծելու համար», – ասել է նա։
Ռավիդի աղբյուրներից մեկի համաձայն՝ երկու կողմերն էլ սկզբում պլանավորել էին խորհրդակցություններ անցկացնել Շվեյցարիայում երեքշաբթի օրը՝ քննարկելու Իսլամական Հանրապետության միջուկային ծրագիրը։
Սակայն, վերջին օրերին լարվածության սրման պատճառով ԱՄՆ-ը և Իրանը որոշել են փոխել բանակցությունների վայրը և կիզակետը։
Ամերիկյան աղբյուրը հավելել է, որ խորհրդակցություններին կմասնակցի ԱՄՆ տեխնիկական խմբի ղեկավար Նիք Ստյուարտը։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից