Իրանը ցանկանում է Պարսից ծոցում ստեղծել հավաքական անվտանգության համակարգ
Աշխարհ
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է երկխոսություն սկսել Պարսից ծոցի երկրների հետ՝ տարածաշրջանում անվտանգության ապահովման նպատակով։
Արաղչին վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը համագործակցելու Պարսից ծոցի ափամերձ պետությունների հետ՝ ստեղծելու հավաքական անվտանգության մեխանիզմ, որը կլինի ինքնուրույն, կհիմնվի փոխադարձ համաձայնության վրա և զերծ կլինի արտաքին ռազմական միջամտությունից։
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ այս հայտարարությունը Արաղչին արել է Բաղդադում, որտեղ հանդիպումներ է ունեցել Իրաքի նախագահի, խորհրդարանի նախագահի և ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ։
Իրանի ԱԳ նախարարը նաև կոչ է արել տարածաշրջանային անվտանգության նկատմամբ նոր մոտեցման, որը հիմնված կլինի համագործակցության և փոխադարձ վստահության վրա։
Խոսելով Հորմուզի նեղուցի ապագա կառավարման մասին՝ Արաղչին նշել է, որ Իրանը, ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրով ստանձնած պարտավորություններին համապատասխան, կշարունակի համագործակցել Օմանի, ինչպես նաև տարածաշրջանի մյուս երկրների հետ՝ երկխոսության միջոցով։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ