Թրամփը կոմունիզմը անվանել է գլխավոր սպառնալիք համաշխարհային պատերազմներից և սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կոմունիզմը համարում է Միացյալ Նահանգների համար ամենամեծ սպառնալիքը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներից, ինչպես նաև 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից ի վեր։
«Կոմունիզմը մեր երկրի համար ամենամեծ սպառնալիքն է Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներից, Պերլ Հարբորից կամ 9/11-ից ի վեր», – գրել է նա Truth Social-ում։
2001 թվականի սեպտեմբերի 11-ին Ալ-Քաիդայի 19 ահաբեկիչներ Միացյալ Նահանգներում առևանգեցին չորս ուղևորատար ինքնաթիռ։ Նրանք դրանցից երկուսը բախեցին Նյու Յորքի ամենաբարձր շենքերին՝ Համաշխարհային առևտրի կենտրոնի աշտարակներին, իսկ երրորդը՝ Վաշինգտոնի մոտակայքում գտնվող Պենտագոնին։
Չորրորդ ինքնաթիռը նույնպես ուղևորվեց ԱՄՆ մայրաքաղաք, բայց վթարի ենթարկվեց Փենսիլվանիա նահանգի Շանկսվիլ քաղաքի մոտակայքում։ Հարձակումների հետևանքով զոհվեց 2977 մարդ։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից