Թուրքիայում հայտարարել են, որ որոշ երկրներ խոչընդոտել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնությանը
Թուրքիա
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ Ստամբուլում անցկացված ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքում խաղաղության հասնել չի հաջողվել, քանի որ, նրա խոսքով, մի շարք երկրներ չեն ցանկացել համաձայնության կայացումը։
Քուրթուլմուշը նշել է, որ այդ բանակցությունները, այնուամենայնիվ, ամբողջությամբ անարդյունք չեն եղել։ Նրա խոսքով՝ կողմերին հաջողվել է պայմանավորվել Սևծովյան հացահատիկային միջանցքի գործարկման շուրջ, ինչպես նաև իրականացնել ռազմագերիների փոխանակումներ։
Միաժամանակ թուրքական իշխանությունների աղբյուրները հայտնել են, որ եթե Մոսկվան և Կիևը հստակ քաղաքական ազդակ տան, ապա Թուրքիայում բանակցությունների նոր փուլ կազմակերպելը երկար ժամանակ չի պահանջի։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից