Ռուսաստանի Կենտրոնական բանկը գնահատել է վառելիքի շուկայում ստեղծված իրավիճակը
Ռուսաստան
Ռուսաստանի Կենտրոնական բանկը հայտարարել է, որ վառելիքի շուկայում առկա իրավիճակը չի պահանջում արտահերթ նիստ գումարել և վերանայել հիմնական տոկոսադրույքը։ Այս մասին հայտնել է ԿԲ նախագահի տեղակալ Ալեքսեյ Զաբոտկինը՝ նշելով, որ ներկայում նման անհրաժեշտություն չկա։
Նրա խոսքով՝ հուլիսին բանկը կվերանայի իր միջնաժամկետ կանխատեսումները՝ հաշվի առնելով վառելիքի հնարավոր պակասը, գների աճը և կառավարության ձեռնարկած միջոցառումները։ Կենտրոնական բանկը նաև ուշադրություն կդարձնի, թե վառելիքի թանկացումն ինչպես կազդի բնակչության գնաճային սպասումների վրա։
Զաբոտկինը հավելել է, որ դեռ վաղ է գնահատել, թե վառելիքի ոլորտում առկա խնդիրներն ինչ ազդեցություն կունենան 2026 թվականի տնտեսական աճի վրա։ Ավելի վաղ Ռուսաստանի Կենտրոնական բանկը հիմնական տոկոսադրույքը նվազեցրել էր մինչև 14,25%՝ միաժամանակ զգուշացնելով գնաճային ռիսկերի պահպանման մասին։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից