Լեհաստանում լեհերի և ուկրաինացիների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել
Համաշխարհային Մամուլ
Լեհաստանի Սվյենտոկշիսկի վոյեվոդության Ստարախովիցե քաղաքում լեհերի և ուկրաինացիների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել։ Տեղական ոստիկանության տվյալներով՝ միջադեպը սկսվել է երկու խմբերի միջև ծագած վեճից։
Իրավապահների տեղեկություններով՝ ծեծկռտուքի ընթացքում մասնակիցներից մեկը սառը զենք է կիրառել՝ վիրավորելով մեկ այլ անձի։ Դեպքի վայր են ժամանել շտապօգնության աշխատակիցներն ու ոստիկանները, իսկ տուժածին ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն։
Լեհաստանի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել զանգվածային ծեծկռտուքի հոդվածով։ Դեպքի հանգամանքները և բոլոր մասնակիցների գործողությունները ներկայումս քննվում են։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից