Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Հայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբ Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես Աշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ Փաշինյան 

Հենրիխ Մխիթարյանի և Օրրանի սաների երկար սպասված հանդիպումը

Հասարակություն

Վերջապես իրականություն դարձավ Օրրանի սաների ամենասպասված երազանքներից մեկը. նրանք հանդիպեցին իրենց սիրելի ֆուտբոլիստին և Օրրանի երկարամյա բարեկամ ու աջակից Հենրիխ Մխիթարյանին։ Արդեն ինը տարի է, ինչ Հենրիխ Մխիթարյանը սիրով աջակցում է Օրրանին՝ նվիրելով իր ստորագրությամբ մարզաշապիկը ԱՄՆ-ում անցկացվող Օրրանի ամենամյա բարեգործական ընթրիք-աճուրդի համար։

Այդ մարզաշապիկի վաճառքից ստացված ողջ հասույթն ուղղվում է Օրրանի սաների կրթության, սննդի և այլ առաջնահերթ կարիքների ապահովմանը։ Ժամանակի ընթացքում Հենրիխի մարզաշապիկը դարձել է բարեգործական երեկոյի ամենասպասված և ամենահուզիչ աճուրդային նվերը՝ խորհրդանշելով ոչ միայն սպորտային հաջողությունը, այլև հոգատարությունն ու պատասխանատվությունը երեխաների ապագայի հանդեպ։

Եվ ահա երկար սպասված օրը եկավ։ Հենրիխ Մխիթարյանն առաջին անգամ անձամբ իր ընտանիքի՝ մայրիկի՝ տիկին Մարինա Թաշչյանի, և կնոջ՝ Բեթի Վարդանյանի հետ միասին հանդիպեց այն երեխաներին, որոնց կյանքում իր աջակցությունն արդեն երկար տարիներ կարևոր դեր է խաղում։ Նրանց մեջ էին նաև Արցախից տեղահանցած երեխաներ։

Հանդիպմանը ներկա էին Օրրանի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը, որը ներկայացրեց կազմակերպության գործունեությունը, պատմեց իրականացվող ծրագրերի մասին և շնորհակալություն հայտնեց Հենրիխին տարիներ շարունակ ցուցաբերած աջակցության համար։ Օրրանի սաները Հենրիխին դիմավորեցին ջերմ ծափահարություններով և մեծ ոգևորությամբ։

Մեր սաները կավագործության խմբակի ընթացքում իրենց ձեռքով պատրաստել էին հրեշտակներ, որը նվիրեցին Հենրիխի դստերը և որդուն՝ ի նշան սիրո և երախտագիտության։ Հանդիպման ամենասպասված հատվածը հարցուպատասխանն էր։ Օրրանի սաները մեծ հետաքրքրությամբ հարցեր էին ուղղում իրենց սիրելի ֆուտբոլիստին, իսկ նա սիրով ու ջերմությամբ պատասխանում էր յուրաքանչյուրին։

Օրվա ամենահուզիչ պահերից մեկը արցախցի մեր սան Ալեքսանդրի խոսքերն էին. «Ձեր հայրիկը մի անգամ ասել էր, որ կարևոր չէ, թե ինչ մասնագիտություն կընտրեք, բայց պարտավոր եք լավ մարդ լինել։ Դուք կատարել եք այդ խոստումը, որովհետև օգնում եք Օրրանին, անապահով և Արցախից բռնի տեղահանված երեխաներին։

Այդ երեխաներից մեկն էլ ես եմ»։ Այս խոսքերից հուզված՝ Հենրիխ Մխիթարյանը պատասխանեց. «Ես շատ ուրախ եմ, որ կարողանում եմ օգնության ձեռք մեկնել։ Միշտ ցանկացել եմ օրինակ լինել երեխաների համար։ Ամենակարևորը լավ մարդ լինելն է, լավ սովորելը և երբեք չհանձնվելը։ Վստահ եղեք՝ ձեր լավ ապագան առջևում է»։ Հանդիպման ավարտին Հենրիխը սիրով ինքնագրեց իր հեղինակած գիրքը յուրաքանչյուր երեխայի համար՝ նվիրելով ոչ միայն հիշարժան ինքնագիր, այլև մոտիվացիա, հավատ և մեծ երազանքներ ունենալու ուժ։

Այս հանդիպումը պարզապես գեղեցիկ իրադարձություն չէր։ Այն տարիների բարության, վստահության և նվիրումի շարունակությունն էր։ Մի օր, որի ընթացքում երեխաները տեսան, որ իրենց կողքին կանգնած մարդը ոչ միայն մեծ ֆուտբոլիստ է, այլև մեծ սիրտ ունեցող մարդ։ Շնորհակալություն, Հենրիխ, որ արդեն ինը տարի Օրրանի ընտանիքի կողքին եք՝ ապացուցելով, որ իսկական հաղթանակները ծնվում են ոչ միայն խաղադաշտում, այլև մարդկային բարության մեջ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառովԵրևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանը տոնում է 2808-ամյակը. Թրամփը կանաչ լույս է տվել ՊուտինինԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվիԶինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ամենադիտված