Սթրեսը կարող է վնասել ատամները․ բժիշկը զգուշացնում է բրուքսիզմի վտանգի մասին
Հասարակություն
Ստոմատոլոգ-թերապևտ և օրթոպեդ Գերման Դյակն զգուշացրել է, որ սթրեսը կարող է լուրջ ազդեցություն ունենալ ատամների առողջության վրա։ Նրա խոսքով՝ նյարդային լարվածությունը հաճախ հանգեցնում է բրուքսիզմի՝ ատամների անգիտակից սեղմման կամ կրճտոցին։
Մասնագետը բացատրել է, որ այդ վիճակը ժամանակի ընթացքում վնասում է էմալը՝ առաջացնելով միկրոճաքեր, ատամների քայքայում, զգայունության բարձրացում, ինչպես նաև լցոնների, պսակների և իմպլանտների ծանրաբեռնվածություն։ Որոշ դեպքերում մարդիկ նույնիսկ չեն նկատում խնդիրը, քանի որ այն կարող է դրսևորվել նաև ցերեկային ժամերին՝ սովորական սեղմված ծնոտով։
Բժիշկը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել նշաններին, օրինակ՝ այտերի ներսի կծված հետքերին կամ ծնոտի ցավին, և ժամանակին դիմել մասնագետի։ Նրա խոսքով՝ հաճախ մարդիկ դիմում են արդեն բարդացած վիճակում, երբ առաջացել են քայքայումներ կամ հոդային ցավեր։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է