Ռուսաստանում նվազել է օրինական ալկոհոլի վաճառքը
Ռուսաստան
Ռուսաստանում խոշոր ալկոհոլ արտադրողների մեծ մասը բախվել է վաճառքների նվազման։ «Коммерсантъ»-ի տվյալներով՝ 10 խոշոր արտադրողներից 7-ի մոտ մայիսին գրանցվել է անկում, իսկ ընդհանուր ցուցանիշը նվազել է ավելի քան 3 տոկոսով։
Ամենամեծ անկումը արձանագրվել է «Башспирт»-ում՝ մինուս 22 տոկոս, որին հաջորդում են «Алкогольная сибирская группа»-ն և Stellar Group-ը՝ համապատասխանաբար մինուս 13,7 և 11,1 տոկոս։ Միաժամանակ որոշ ընկերություններ՝ «Татспиртпром»-ը, Ladoga-ն և Novabev Group-ը, կարողացել են գրանցել աճ։
Մասնագետների կարծիքով՝ վաճառքների նվազման հիմնական պատճառը գների աճն է․ տարվա սկզբից օղու միջին գինը բարձրացել է 10–17 տոկոսով, ինչը հանգեցրել է սպառողների ծախսերի կրճատման։ Բացի այդ, նշվում է նաև սպառողական վարքագծի փոփոխություն և ավելի զգուշավոր գնումների միտում։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից