Իսպանիայի վիզային կենտրոնը երկարացրել է դիմումների մշակման ժամկետը
Ռուսաստան
Իսպանիայի վիզային կենտրոնը հայտարարել է, որ Ռուսաստանի քաղաքացիների դիմումների մշակման ժամկետները երկարացվել են մինչև 45 օր։ Այս մասին նշվում է BLS International ընկերության պաշտոնական կայքում։
Պատճառը դիմումների թվի աճն է․ նշվում է, որ փաստաթղթերը կարող են մշակվել մինչև 45 օրվա ընթացքում՝ սկսած այն պահից, երբ դրանք հասնում են հյուպատոսարան։ Դիմորդներին խորհուրդ է տրվում վիզայի համար դիմել հնարավորինս վաղ ժամկետներում։
Բացի այդ, քաղաքացիներին հորդորել են զգուշանալ միջնորդներից, որոնք վճարովի կերպով առաջարկում են վիզայի գրանցում՝ պաշտոնական համակարգի անունից։ Ընկերությունը ընդգծել է, որ բոլոր գրանցումները պետք է իրականացվեն միայն պաշտոնական կայքի միջոցով։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից