Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Հասարակություն
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Խաք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթնամթերքի («Արարատյան» ապրանքանիշ) արտադրամասում (Արարատի մարզ, գյուղ Քաղցրաշեն) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները, մասնավորապես՝
- արտադրական շինության նախագծումը, կառուցվածքը չեն ապահովել պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմանները,
- հատակների մակերևույթները, պատերը, առաստաղները չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում,
- արտադրական շինության դռները հարթ չեն եղել, պատրաստված չեն եղել չներծծող նյութերից,
- թափոնները չեն տեղադրվել բացառապես այդ թափոնների և աղբի հավաքման և պահպանման համար օգտագործվող փակվող տարողություններում։
ՍԱՏՄ-ի փոխանցմամբ՝ տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից