Ռուսաստանի համար կանխատեսվում է ցորենի արտահանման աճ մինչև 60 միլիոն տոննա
Ռուսաստան
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) համատեղ կանխատեսման համաձայն՝ Ռուսաստանը առաջիկա տարիներին կավելացնի հիմնական ագրոկուլտուրաների արտահանումը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Փորձագետների գնահատմամբ՝ 2023–2025 թվականներին Ռուսաստանից միջինում արտահանվել է մոտ 46,2 միլիոն տոննա ցորեն, իսկ 2035 թվականին այդ ցուցանիշը կարող է հասնել շուրջ 60,15 միլիոն տոննայի։ Միաժամանակ կանխատեսվում է նաև եգիպտացորենի և բրնձի արտահանման աճ։
Կանխատեսման համաձայն՝ մինչև 2035 թվականը եգիպտացորենի արտահանումը կարող է հասնել 4,9 միլիոն տոննայի, իսկ բրնձինը՝ 283 հազար տոննայի։ Միևնույն ժամանակ, նշվում է, որ շաքարի արտահանումը կարող է որոշ ժամանակ նվազել, սակայն երկարաժամկետում կրկին աճի միտում կցուցաբերի։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից