Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները գագաթնաժողովում կքննարկեն Ուկրաինայի, Իրանի և Պաղեստինի հարցերը
Աշխարհ
Անկարայում կայանալիք գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի երկրները կքննարկեն Ուկրաինայի հակամարտությունը, Իրանում, Պարսից ծոցի երկրներում և Պաղեստինում տիրող իրավիճակը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Համաձայն ՆԱՏՕ-ի անվտանգության նկատմամբ համապարփակ մոտեցման՝ մենք կքննարկենք գլոբալ և տարածաշրջանային զարգացումները, առաջին հերթին՝ Ուկրաինայում, Իրանում, Պարսից ծոցի երկրներում և Պաղեստինում տիրող իրավիճակը», - ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի անդամ խորհրդարանների խոսնակների պատվին կազմակերպված ընթրիքի ժամանակ։
Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ գագաթնաժողովի առանձնահատկություններից մեկը կլինի պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությանը հատուկ ուշադրություն դարձնելը։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)