Մակրոնը առաջարկել է օտարերկրյա բիզնեսից լրացուցիչ հարկերով ֆինանսավորել ԵՄ բյուջեն
Աշխարհ
Politico-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանձնարարել է իր վարչակազմին ուսումնասիրել Եվրոպական միության բյուջեի ֆինանսավորման համար նոր հարկային աղբյուրների ստեղծման հնարավորությունը, այդ թվում՝ օտարերկրյա ընկերությունների համար։
Խոսքը վերաբերում է այն ծրագրին, որով ԵՄ-ն 2028–2034 թվականների ընթացքում նախատեսում է շուրջ 2 տրիլիոն եվրոյի բյուջե ձևավորել։ Նախաձեռնության համաձայն՝ առաջարկվում է ավելի մեծ հարկեր սահմանել օտարերկրյա բիզնեսի, այդ թվում՝ ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների և շրջակա միջավայրի վրա ազդեցություն ունեցող ձեռնարկությունների նկատմամբ։
Ըստ հրապարակման՝ գաղափարը պայմանավորված է նրանով, որ ԵՄ անդամ երկրները դեռևս չեն կարողացել համաձայնության գալ բյուջեի լրացուցիչ եկամուտների շուրջ։ Նախաձեռնությունը միաժամանակ հանդիպել է որոշ երկրների դիմադրությանը, որոնք մտահոգված են, որ նման քայլերը կարող են բացասաբար ազդել եվրոպական արդյունաբերության վրա։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ