ՌԴ Պետդումա. ԱՄՆ ներկայացուցիչների այցը կարող է առաջ մղել Ուկրաինայի հարցով բանակցությունները
Ռուսաստան
Ռուսաստանի Պետդումայում հայտարարել են, որ ԱՄՆ ներկայացուցիչների հնարավոր այցը Ռուսաստան կարող է նպաստել Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործընթացին։ Այս մասին «Գազետա.ռու»-ին տված հարցազրույցում ասել է Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի փոխնախագահ Սվետլանա Ժուրովան՝ ընդգծելով, որ առանց երկխոսության առաջընթացը գործնականում անհնար է։
Ժուրովան նշել է, որ նման այցերը թույլ են տալիս գնահատել կողմերի միջև գոյություն ունեցող «Անկորիջի ոգու» պահպանումը՝ նկատի ունենալով Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Նրա խոսքով՝ այդ համաձայնությունների պահպանումը կարևոր է հետագա բանակցությունների համար։
Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ ներկայացուցիչների հնարավոր այցի մասին՝ նշելով, որ շարունակվում է երկխոսությունը Ալյասկայում ձեռք բերված փոխըմբռնումների շուրջ։ Միևնույն ժամանակ, Axios-ը, հղում անելով աղբյուրներին, գրել էր, որ Դոնալդ Թրամփը չի բացառում Ալյասկայի պայմանավորվածությունների վերանայումը և հնարավոր է համարում Մոսկվայի նկատմամբ ճնշման ուժեղացումը։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից