ՀՀ ԱԱԾ-ն միջազգային գործընկերների հետ քննարկել է սահմանապահների պատրաստության կատարելագործումը Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա Էլեկտրամեքենաների ներմուծման մաքսատուրքի արտոնության քվոտան այսօր կսպառվի Սիրելի՛ Երևան, շնորհավո՛ր 2808-ամյակդ «Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջ Հենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայի ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է կանանց աջակցությանն ու բռնության դեմ պայքարին ուղղված նախաձեռնությանը Հայաստանի կանանց հավաքականն այսօր կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետ Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Կանանց թրաֆիքինգ՝ Հայաստանում․ Սպանություն կատարածը հայտնաբերվել է Վրաստանում Սամվել Կարապետյանը շնորհավորել է Երևանի 2808-ամյակը «Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան 

Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան

Գիտություն և Մշակույթ

Կառավարության 2021-2026 թվականների ծրագրով՝ մինչև 2026 թվականը մարզերում պետք է գործեն 25 երիտասարդական կենտրոններ։ Արմավիրի մարզի Խոյ համայնքում այսօր տեղի է ունեցել հերթական երիտասարդական տարածքի բացումը, որին ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ–ում Եվրոպական միության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Տարածքը հիմնվել է Գեղակերտ բնակավայրում «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացում և առաջնորդության խթանում» ծրագրի շրջանակում. այն Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ:

Անկաշկանդ, ազատ միջավայր՝ երիտասարդների համար

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է՝ երիտասարդական տարածքների ու կենտրոնների նպատակն է ունենալ այնպիսի միջավայրեր, որտեղ երիտասարդներն անկաշկանդ են, ազատ, ստեղծագործող և իրենց գաղափարների ու մտքերի արտահայտման միջոցով կարողանում են առաջ տանել այն նախաձեռնությունները, որոնք իրենց համայնքում դառնում են դրական փոփոխությունների սկիզբ և, ի վերջո, նպաստում ամբողջ երկրում դրական փոփոխությունների ընթացքին։

«Սա այն նշանակալի ազդեցությունն է, որը մենք արդեն տեսնում ենք գործող երիտասարդական կենտրոններում։ Կառավարության վերջին կարևորագույն նախաձեռնություններից մեկը՝ մասնակցային բյուջետավորման գործընթացը, ևս ցույց է տալիս, որ երիտասարդական նման կենտրոնների և տարածքների նշանակությունը նոր գործիքակազմերի արդյունավետության ապահովման գործում ավելի քան մեծ է։ Հենց երիտասարդներն են, որ մասնակցելով այդ գործընթացներին՝ իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի որակի բարելավմանը և ստեղծում դրա համար անհրաժեշտ պայմաններ»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է հնարավորինս շատ համայնքներում ձևավորել նման միջավայրեր։

Երիտասարդական տարածքները գործում են նույն արժեքներով և մեթոդաբանությամբ

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միության գործընկերներին և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամին՝ նշելով, որ սա լավագույն օրինակներից է, երբ պետական քաղաքականությունն ու գործընկերային ծրագրերը ներդաշնակորեն համադրվում են և միասին ստեղծում հավելյալ արժեք։

Նախարարի խոսքով՝ Կառավարության առաջնահերթություններից է բոլոր համայնքներում երիտասարդական կենտրոնների ստեղծումը՝ երիտասարդների համար ապահովելով մասնակցության և ինքնադրսևորման որակյալ հնարավորություններ։ Տարբեր ծրագրերով ստեղծվող երիտասարդական տարածքները գործում են նույն արժեքների և մեթոդաբանության հիման վրա՝ նպաստելով քաղաքացիական կրթության զարգացմանը։

Համայնքները ներգրավում են երիտասարդական աշխատողների

ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև համայնքի դերակատարությունը՝ շեշտելով, որ նման նախաձեռնությունները չեն կարող իրականություն դառնալ առանց համայնքի ակտիվ մասնակցության և ներգրավվածության։

«Շատ կարևոր է համայնքային մակարդակում երիտասարդների մասնակցության խթանումը․ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքով համայնքներն ունեն կարևոր գործառույթ՝ իրականացնելու երիտասարդական քաղաքականությունը տեղական մակարդակում։ Մեր բազմաթիվ համայնքներ մեծ պատրաստակամությամբ ընթանում են այդ ճանապարհով՝ առանձին բյուջեներ հատկացնելով երիտասարդական ծրագրերին, համայնքներում ներգրավելով երիտասարդական աշխատողների, ինչն ավելի ինստիտուցիոնալ և կայուն է դարձնում երիտասարդական ոլորտի աշխատանքը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։

Նախարարը կարևորել է նաև հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը՝ նշելով, որ այն առանցքային նշանակություն ունի երիտասարդական քաղաքականությունն առաջ մղելու գործում. «Հուսով եմ՝ դեռ բազմաթիվ առիթներ կունենանք ինչպես այս, այնպես էլ մեր մյուս երիտասարդական տարածքներում ներկա լինելու այնպիսի նախաձեռնությունների, որոնք կվկայեն երկրի զարգացման գործում երիտասարդ տաղանդների և նորարար գաղափարների կարևոր ներդրման մասին»։

Երիտասարդական տարածքները՝ ժողովրդավարական լաբորատորիաներ

Միջոցառման շրջանակում ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: «Այս տարածքները ծառայելու են որպես ժողովրդավարական լաբորատորիաներ, որտեղ երիտասարդները զարգացնելու են իրենց քննադատական հմտությունները՝ նպաստելով դիմակայունության բարձրացմանը: Այս տարածքն ավելին է, քան պարզապես ենթակառուցվածքը. այն հնարավորություն կտա երիտասարդներին մասնակցելու ոչ ֆորմալ կրթության, կամավորական աշխատանքների, համայնքահեն գործունեությանը, ունենալու քաղաքացիական ներգրավվածություն, առաջնորդության զարգացում»,- ասել է ԵՄ դեսպանը՝ շնորհակալություն հայտնելով համագործակից բոլոր կողմերին:

Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Վալյա Մարտիրոսյանը, Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացում և առաջնորդության խթանում» ծրագրի համակարգող/թիմի ղեկավար Անի Թորոսյանը, Վաղարշապատ համայնքի ղեկավարի տեղակալ Էդվարդ Ափոյանը:

Կյանքի են կոչում գաղափարը․ Դողս գյուղում բացօթյա մարզահրապարակ է կառուցվել

Երիտասարդական տարածքի պատասխանատու Եվա Կարապետյանը տեսասահիկով ներկայացրել է կենտրոնի գործունեությունը, հնարավորությունները, իրականացվող ծրագրերը։ Նախարար Ժաննա Անդրեասյանը միջոցառմանը ներկա երիտասարդներից հետաքրքրվել է, թե ինչ գաղափարներ են քննարկվում կենտրոնում, ինչով են հատկապես սիրում զբաղվել: Նա կոչ է արել երիտասարդներին տարածքի մասին իրազեկել նաև հասակակիցներին՝ ընդգծելով՝ սա հնարավորությունների հարթակ է, որը պետք է օգտագործեն թե՛ պետությունը, թե՛ երիտասարդները: Համայնքի ակտիվ երիտասարդներից մեկը՝ Եղիշե Արսենյանը, պատմել է, որ կենտրոնում տեղեկանալով «Մասնակցային բյուջետավորում» ծրագրի մասին՝ ներկայացրել է Դողս գյուղում բացօթյա մարզահրապարակի կառուցման գաղափարը, որը քվեարկության արդյունքում ճանաչվել է հաղթող: Ըստ այդմ՝ Դողսում այսօր գործում է մարզահրապարակ, և ծրագիրը շարունակվում է իրագործվել նաև այլ համայնքներում:

Երիտասարդական տարածքները նախատեսված են որպես անվտանգ, ներառական և ստեղծագործ միջավայրեր, որտեղ երիտասարդները կարող են մասնակցել ոչ ֆորմալ կրթական ծրագրերի, զարգացնել փափուկ և առաջնորդական հմտություններ, նախաձեռնել համայնքային ու կամավորական գործողություններ՝ ներգրավվելով համայնքի զարգացման գործընթացում։

«Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակում ստեղծվել և գործարկվել է 6 երիտասարդական տարածք Հայաստանի տարբեր մարզերում՝ Արմավիր, Շիրակ, Լոռի, Գեղարքունիք, Տավուշ և Սյունիք։ Տարածքների կայուն գործունեությունը ապահովելու նպատակով ստորագրվել են փոխըմբռնման հուշագրեր ՀՀ ԿԳՄՍ նախարարության, համապատասխան համայնքապետարանների և քաղաքացիական հասարակության գործընկերների միջև։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
FT. Սաուդյան Արաբիայի բիզնես ֆորումները խափանման վտանգի տակ են հութիների հարձակումների պատճառովՀՀ ԱԱԾ-ն միջազգային գործընկերների հետ քննարկել է սահմանապահների պատրաստության կատարելագործումըՀայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանաAirbus ուղևորատար ինքնաթիռը Չիլիի ափերի մոտ արտակարգ իրավիճակի մասին ազդանշան է տվելԷլեկտրամեքենաների ներմուծման մաքսատուրքի արտոնության քվոտան այսօր կսպառվիՍիրելի՛ Երևան, շնորհավո՛ր 2808-ամյակդՊուտինը Թրամփին ասել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում անփոփոխ է Թրամփը կարծում է, որ Հյուսիսային և Հարավային Կորեաները պատերազմի մեջ չեն միայն իր ջանքերի շնորհիվ«Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջՀենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայիԹրամփը կարծում է, որ Նոբելյան խաղաղության մրցանակը վարկաբեկված էՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է կանանց աջակցությանն ու բռնության դեմ պայքարին ուղղված նախաձեռնությանըՀայաստանի կանանց հավաքականն այսօր կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետՈւիթքոֆը և Քուշները կարող են հաջորդ շաբաթ այցելել Մոսկվա և Կիև Տարադրամի փոխարժեքները՝ այսօրԹրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին դիզելային վառելիքի համաձայնագրի համար Կանանց թրաֆիքինգ՝ Հայաստանում․ Սպանություն կատարածը հայտնաբերվել է ՎրաստանումՍամվել Կարապետյանը շնորհավորել է Երևանի 2808-ամյակը«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ ՓաշինյանԹրամփը նախատեսում է հանդիպել Մելոնիի հետ Ֆլորիդայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներումՀրազդանում մի շարք շենքեր մինչև ժամը 17։00-ն ջուր չեն ունենաՌԴ դեսպանատունը շնորհավորել է Երևանին՝ մայրաքաղաքի 2808-ամյակի առթիվReuters. ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում քննարկվել է անվտանգության ճարտարապետությունըՔաղաքացին գիտի, որ մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է. ԱբրահամյանՈւիթքոֆն ու Քուշները քննարկում են հաջորդ շաբաթ Մոսկվա և Կիև այցելելու հնարավորությունը․ AxiosՍեռական բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվելԹրամփը հայտարարել է ուկրաինական հակամարտության արագ կարգավորման մասինՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԵրևանում BMW-ն բախվել է ճանապարհային նշանին ու բետոնե արգելապատնեշինՀայաստանի բանկերն ու հեռահաղորդակցության օպերատորները քննարկում են խարդախների միասնական բազա ստեղծելու գաղափարը10 տարի փորձել է կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը, բայց չի հաջողել. Թրամփը՝ Պուտինի մասինԹրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանը, եթե մերժի ԱՄՆ պահանջներըԱյսօր Տոնն է Սրբոց Թարգմանչաց«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսելՀոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանըԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելApple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառովՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում էՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում էԹրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի
Ամենադիտված