Եվրոպայում նոր ջերմային ալիքը խաթարում է ենթակառուցվածքների աշխատանքը
Աշխարհ
Եվրոպայի մի շարք երկրներում շարունակվում է աննախադեպ շոգը։ Գերմանիայում, Լեհաստանում, Չեխիայում և մի շարք այլ պետություններում օդի ջերմաստիճանը գերազանցել է 35-38 աստիճանը, ինչի հետևանքով խափանվել է երկաթուղային հաղորդակցությունը, իսկ մի շարք շրջաններում բռնկվել են անտառային հրդեհներ։
Մասնագետները նշում են, որ նման եղանակային ծայրահեղ երևույթներն ավելի հաճախակի են դառնում կլիմայական փոփոխությունների հետևանքով։ Իշխանությունները բնակիչներին կոչ են անում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և պահպանել անվտանգության կանոնները։ Այս մասին հայտնում է The Guardian-ը:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ