Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր ԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Ալիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցել Ֆրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները Ադրբեջանում Թրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և Վենեսուելայում Ռոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The Athletic Թրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին «Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. Արտետա Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Ամուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխան ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքին 

Ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. ՀՀ կառավարության կողմից բջջային հեռախոսների IMEI կոդերի միասնական շտեմարանի ներդրման նախաձեռնությունը պաշտոնական մակարդակում ներկայացվում է որպես ստվերային տնտեսության կրճատման, մաքսանենգ ներմուծումների կանխարգելման և հարկային կարգապահության բարձրացման միջոց։ Կառավարությունը փաստարկում է, որ համակարգի հիմնական նպատակը սև շուկայում շրջանառվող, չմաքսազերծված կամ ապօրինի ճանապարհով ներմուծված հեռախոսների գործունեությունը սահմանափակելն է՝ ապահովելու, որ կապի օպերատորների ցանցերում աշխատեն միայն օրինական կերպով ներմուծված սարքերը։

Ըստ նախաձեռնության, նախատեսվում է, որ 2027 թվականի հունվարի 1-ից համակարգն ամբողջությամբ կգործի, իսկ յուրաքանչյուր բջջային սարք, անկախ նրանից՝ դա սմարթֆոն է, պլանշետ, խելացի ժամացույց, թե կապի հնարավորությամբ այլ սարք, պետք է անցնի համապատասխան նույնականացման և գրանցման գործընթաց։

Սակայն, որքան էլ նախագիծը ներկայացվի տնտեսական և հարկաբյուջետային հիմնավորումներով, այն առաջացրել է լայն մասնագիտական քննարկումներ, քանի որ խոսքը վերաբերում է ոչ միայն առևտրի կանոնակարգմանը, այլ նաև քաղաքացիների թվային իրավունքներին, անձնական կյանքի անձեռնմխելիությանը, կիբեռանվտանգությանը և պետություն-քաղաքացի հարաբերությունների բնույթին։ Բազմաթիվ մասնագետների գնահատմամբ, խնդիրը վաղուց արդեն դուրս է եկել մաքսային հսկողության շրջանակներից և վերածվել է հանրային ազատությունների, թվային վերահսկողության և տվյալների պաշտպանության հիմնարար հարցի։

Ժամանակակից աշխարհում IMEI կոդը պարզապես տեխնիկական նույնացուցիչ չէ։ Այն յուրահատուկ թվային մատնահետք է, որը թույլ է տալիս տարբերակել յուրաքանչյուր առանձին սարք։ Եթե նախկինում իրավապահ մարմինները հիմնականում օգտվում էին SIM քարտերի նույնականացումից, ապա IMEI կոդերի կենտրոնացված բազայի ստեղծումը հնարավորություն է տալիս վերահսկողության տրամաբանությունը տեղափոխել ավելի խորքային մակարդակ՝ անմիջապես սարքի վրա։ Սա է պատճառը, որ մասնագետները բարձրաձայնում են տոտալ թվային վերահսկողության ռիսկի մասին։ Եթե IMEI կոդը կապվում է կոնկրետ քաղաքացու անձնական տվյալների հետ՝ անուն, ազգանուն, անձնագրային տվյալներ, բնակության հասցե, հեռախոսահամարներ և այլ նույնականացնող տեղեկություններ, ապա ձևավորվում է այնպիսի տեղեկատվական միջավայր, որտեղ հնարավոր է դառնում ոչ միայն պարզել, թե ով է օգտվում կոնկրետ սարքից, այլ նաև վերականգնել տվյալ անձի տեղաշարժի ամբողջական քարտեզը։ Բջջային կապի ցանցերը մշտապես արձանագրում են, թե որ բազային կայանին է միանում սարքը, իսկ IMEI-ի և անձնական տվյալների համադրման դեպքում տեխնիկապես հնարավոր է ստանալ քաղաքացու շարժման ժամանակագրությունը, սոցիալական ակտիվության օրինաչափությունները, հաճախ այցելվող վայրերը, աշխատանքի և բնակության հնարավոր հասցեները, շփումների ինտենսիվությունը և այլ զգայուն տեղեկատվություն։

Թվային տեխնոլոգիաների զարգացման պայմաններում նման տեղեկության կուտակումը ստեղծում է աննախադեպ վերահսկողական ներուժ։ Եթե նախկինում քաղաքացին կարող էր փոխել SIM քարտը՝ նվազեցնելով որոշակի վերահսկողական ռիսկեր, ապա սարքի մակարդակով նույնականացումը նման հնարավորությունն էապես սահմանափակում է։ Արդյունքում, պետությունը կամ տվյալներին հասանելիություն ունեցող այլ կառույցներ ստանում են առավել ամբողջական և խորքային պատկեր յուրաքանչյուր անհատի թվային վարքագծի մասին։

Թեև իշխանությունները կարող են պնդել, որ համակարգը նախատեսված չէ քաղաքացիներին հետևելու համար, սակայն ժողովրդավարական պետություններում ընդունված սկզբունքն այն է, որ անհրաժեշտ է գնահատել ոչ միայն իշխանությունների ներկայիս մտադրությունները (իսկ ավելի ստույգ՝ հայտարարությունները), այլ նաև այն, թե ինչ հնարավորություններ է ստեղծում տվ յալ գործիքը ապագայում։

Քաղաքական համակարգերը, իշխանությունները և օրենսդրությունները փոփոխվում են, մինչդեռ ստեղծված ենթակառուցվածքները կարող են պահպանվել տասնամյակներով։ Հետևաբար, ցանկացած տեխնոլոգիական լուծում պետք է գնահատվի ոչ միայն ներկայում, այլև ապագայում հնարավոր չարաշահման տեսանկյունից։

Հատկանշական է, որ աշխարհի տարբեր երկրներում կենտրոնացված թվային ռեգիստրների ստեղծումը հաճախ ուղեկցվել է հանրային լուրջ դժգոհություններով, քանի որ տվյալների զանգվածային կենտրոնացումը ինքնին մեծացնում է իշխանության կենտրոնացման աստիճանը։ Եթե մեկ միասնական շտեմարանում կուտակվում են միլիոնավոր քաղաքացիների անձնական տվյալները, նրանց օգտագործած սարքերի IMEI կոդերը, կապի օպերատորների տվյալները և այլ տեխնիկական տեղեկություններ, ապա այդ շտեմարանը վերածվում է ռազմավարական նշանակության թիրախի։

Տվյալների արտահոսքի վտանգը իսկապես գործնական խնդիր կարող է առաջացնել՝ հատկապես հաշվի առնելով, որ ժամանակակից աշխարհում նույնիսկ տեխնոլոգիական հսկաները, պետական կառույցներն ու հետախուզական ծառայությունները չեն կարողանում լիովին ապահովագրվել կիբեռհարձակումներից։ Տարբեր երկրներում բազմիցս արձանագրվել են դեպքեր, երբ պետական ռեգիստրներից արտահոսել են միլիոնավոր քաղաքացիների տվյալներ՝ ներառյալ անձնագրային տվյալները, առողջապահական տեղեկությունները, հարկային տեղեկատվությունը և կենսաչափական տվյալները։ Այս ֆոնին հարց է առաջանում, թե արդյո՞ք Հայաստանի պետական կառավարման համակարգն ունի բավարար տեխնիկական, մարդկային և ֆինանսական ռեսուրսներ՝ ապահովելու նման ծավալի տվյալների անխափան պաշտպանությունը։

Հայաստանի աշխարհաքաղաքական միջավայրը ևս լրացուցիչ ռիսկեր է ստեղծում։ Տարածաշրջանում առկա հակամարտությունները, մշտական կիբեռսպառնալիքները և պետական ու ոչ պետական դերակատարների ակտիվությունը ենթադրում են, որ ցանկացած կենտրոնացված տեղեկատվական համակարգ կարող է հայտնվել արտաքին հարձակումների թիրախում։ Եթե նույնիսկ տվյալների բազայի միայն մի մասը հայտնվի թշնամական պետությունների, հաքերային խմբավորումների կամ կազմակերպված հանցավոր խմբերի ձեռքում, դա կարող է հանգեցնել ոչ միայն անձնական տվյալների արտահոսքի, այլ նաև ազգային անվտանգության խնդիրների։ Օրինակ՝ հնարավոր է դառնում նույնականացնել պետական ծառայողների, զինծառայողների, անվտանգության ոլորտի ներկայացուցիչների կամ ռազմավարական նշանակության օբյեկտներում աշխատող անձանց տեղաշարժերը և հաղորդակցային վարքագիծը։ Նման տեղեկությունը կարող է օգտագործվել հետախուզական նպատակներով, շանտաժի, հոգեբանական ճնշման կամ թիրախավորված կիբեռգործողությունների իրականացման համար։

Առանձին ուշադրության է արժանի IMEI կոդերի կեղծման կամ, այսպես կոչված, cloning-ի խնդիրը։ Թեև համակարգի նպատակն է պայքարել ապօրինի ներմուծումների դեմ, սակայն մասնագետները նշում են, որ տեխնիկապես հնարավոր է փոխել կամ կեղծել բազմաթիվ սարքերի IMEI կոդերը։ Արդյունքում, մաքսանենգ ճանապարհով ներմուծված կամ գողացված սարքին կարող է վերագրվել օրինական գրանցված հեռախոսի նույնականացուցիչը։ Սա կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ օրինական գնված և պատշաճ գրանցված հեռախոսի իրական սեփականատերը բախվի անսպասելի սահմանափակումների։ Համակարգը կարող է սխալմամբ ճանաչել տվյալ սարքը որպես կրկնօրինակված կամ ապօրինի, ինչի հետևանքով անմեղ քաղաքացու հեռախոսը կարող է արգելափակվել կամ դադարեցնել կապի ցանցերում աշխատանքը։ Հետևաբար, համակարգը կարող է ոչ միայն լուծել խնդիրներ, այլ նաև ստեղծել նոր վարչարարական բարդություններ և իրավական վեճեր։ Նման դեպքերում առաջանում է նաև պատասխանատվության հարցը։ Եթե քաղաքացին օրինական ճանապարհով ձեռք է բերել հեռախոս, սակայն հետագայում պարզվում է, որ նույն IMEI կոդն օգտագործվում է մեկ այլ սարքի կողմից, ապա ո՞վ պետք է ապացուցի իր իրավացիությունը։ Քաղաքացի՞ն, թե՞ պետությունը։ Որքա՞ն արագ և արդյունավետ կաշխատի բողոքարկման մեխանիզմը։ Ի՞նչ ժամկետներում կվերականգնվի կապը, եթե սխալ արգելափակում տեղի ունենա։ Այս հարցերը հատկապես կարևոր են, քանի որ ժամանակակից աշխարհում բջջային հեռախոսը պարզապես կապի միջոց չէ։ Այն բանկային ծառայությունների, պետական ծառայությունների, աշխատանքի, կրթության, առողջապահության և սոցիալական հաղորդակցության հիմնական գործիքն է։ Հեռախոսի նույնիսկ կարճաժամկետ անջատումը կարող է քաղաքացուն զրկել կենսական կարևոր ծառայություններից։

Մեկ այլ կարևոր խնդիր կապված է քաղաքացիների վրա ավելացող վարչարարական և ֆինանսական բեռի հետ։ Եթե արտերկրից անձնական օգտագործման նպատակով հեռախոս ներմուծող քաղաքացին ստիպված լինի անցնել լրացուցիչ գրանցման, հաստատման կամ այլ վճարովի ընթացակարգեր, ապա դա կարող է էապես բարդացնել ազատ տնտեսական գործունեությունը։ Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ հեռախոսներ են ձեռք բերում արտասահմանից՝ ավելի մատչելի գների, տեխնիկական առանձնահատկությունների կամ որակի նկատառումներով։ Եթե սահմանվեն խիստ քվոտաներ, թե տարեկան քանի սարք կարող է ֆիզիկական անձը ներմուծել, ապա առաջանում է հարց՝ արդյո՞ք նման սահմանափակումները համաչափ են և չեն խախտում քաղաքացիների տնտեսական իրավունքները։ Ավելին, չափազանց բյուրոկրատացված համակարգերը հաճախ ստեղծում են նոր կոռուպցիոն ռիսկեր, քանի որ լրացուցիչ թույլտվությունները և վարչական ընթացակարգերը կարող են վերածվել ոչ ֆորմալ վճարումների և միջնորդական ծառայությունների աղբյուրի։

Վտանգավոր է նաև այն, որ թվային վերահսկողության գործիքները հաճախ ընդլայնվում են իրենց սկզբնական նպատակներից դուրս։ Եթե սկզբում համակարգը ներդրվում է բացառապես մաքսային հսկողության նպատակով, ապա հետագայում կարող են ի հայտ գալ նոր նախաձեռնություններ՝ տվյալները փոխանցելու այլ պետական մարմինների, ինտեգրելու դրանք այլ ռեգիստրների հետ կամ օգտագործելու նոր վարչարարական խնդիրների լուծման համար։ Այս երևույթը միջազգային պրակտիկայում հաճախ անվանում են «ֆունկցիոնալ ընդլայնում» կամ «mission creep», երբ մի նպատակով ստեղծված համակարգը աստիճանաբար սկսում է կիրառվել բոլորովին այլ խնդիրների համար։ Այլ կերպ ասած՝ սկզբնական նպատակի համար նախատեսված ռեսուրսները (ժամանակ, բյուջե, անձնակազմ) ցրվում են նոր ի հայտ եկած խնդիրների վրա, ինչը հաճախ հանգեցնում է հիմնական առաքելության ձախողման: Նման իրողության պարագայում կարող են ձևավորվել քաղաքացիների վերաբերյալ համակցված տվյալների հսկայական շտեմարաններ, որոնք էապես փոխում են պետություն-քաղաքացի հարաբերությունների հավասարակշռությունը։

Փաստացի IMEI կոդերի միասնական շտեմարանի ներդրման հարցը վերաբերում է թվային դարաշրջանում մարդու հիմնարար իրավունքների, անձնական կյանքի անձեռնմխելիության, տվյալների պաշտպանության և ժողովրդավարական վերահսկողության մեխանիզմների պահպանմանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառովԵրևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանը տոնում է 2808-ամյակը. Թրամփը կանաչ լույս է տվել ՊուտինինԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվիԶինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասինՊաշտպանության փոխնախարարը ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքինՀոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունըMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 մլն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետբյուջե. Պապոյան«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետոFlyDubai-ի երկրորդ օդաչուն ծրագրել էր ինքնաթիռն ուղղել դեպի Իսրայելի օդանավակայանի տերմինալ․ ԱՄԷ դատախազությունՍպասվում է առանց տեղումների եղանակՊուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման իրանական կողմի տեսլականըKyiv Post. Մայամիում Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ավարտվել են վաղաժամկետՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքովԶապորոժիեում ավիահարվածների հետևանքով 8 զոհ կա, 16 մարդ վիրավորվել է․ նրանց թվում երեխաներ կանԼուկաշենկոյի այցը ԱՊՀ գագաթնաժողով․ Փաշինյանի հայացքներն ու Տոկաևի անտարբերությունը՝ ուշադրության կենտրոնում․ NEXTAԱրտակարգ իրավիճակի ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Չիլիի օդանավակայանումNASA-ն քայլեր է ձեռնարկում ուղեծրում առևտրային տիեզերակայաններ ստեղծելու ուղղությամբՊանամայում տեղի ունեցած 7.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդԴավիթ Բեկի փողոցում բախվել են 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտինՆոբելյան կոմիտեի որոշումը հարցեր է առաջացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ. ԶաքարյանԹաիլանդը շարունակում է մնալ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ցուցանիշների երկրորդ հորիզոնականում․ ԱԳՆՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ըFT. Սաուդյան Արաբիայի բիզնես ֆորումները խափանման վտանգի տակ են հութիների հարձակումների պատճառովՀՀ ԱԱԾ-ն միջազգային գործընկերների հետ քննարկել է սահմանապահների պատրաստության կատարելագործումըՀայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանաAirbus ուղևորատար ինքնաթիռը Չիլիի ափերի մոտ արտակարգ իրավիճակի մասին ազդանշան է տվելԷլեկտրամեքենաների ներմուծման մաքսատուրքի արտոնության քվոտան այսօր կսպառվիՍիրելի՛ Երևան, շնորհավո՛ր 2808-ամյակդՊուտինը Թրամփին ասել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում անփոփոխ է Թրամփը կարծում է, որ Հյուսիսային և Հարավային Կորեաները պատերազմի մեջ չեն միայն իր ջանքերի շնորհիվ«Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջՀենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայի
Ամենադիտված