Մոնակոյում հզոր պայթյուն է տեղի ունեցել․ կան վիրավորներ
Աշխարհ
Մոնակոյում ուժգին պայթյունի հետևանքով երեք մարդ վիրավորվել է, երկուսի վիճակը ծանր է, հայտնում է Figaro թերթը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրին։
«Երկուշաբթի երեկոյան հզոր պայթյուն է որոտացել Մոնակոյի Իշխանությունում, դեպքը տեղի է ունեցել ժամը 21.00-ի սահմաններում (Մոսկվայի ժամանակով 22.00-ին)»,- գրում է հրատարակությունը։
Պարբերականը պարզաբանում է, որ Մոնակոյի կառավարությունը հայտնել է առնվազն երեք տուժածի մասին, որոնցից երկուսի վիճակը ծանր է։
Նախնական տվյալների համաձայն՝ տեսահսկման տեսախցիկների տեսագրություններում երևացել է մի անձ, որը շենքի մուտքի դռան մոտ թողել է ուսապարկը հենց այն պահին, երբ այլ մարդիկ մուտք են գործել շենք։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ