Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչներ չի փոխանցի Ուկրաինային
Աշխարհ
Լեհաստանը չի պլանավորում ՄիԳ-29 կործանիչներ փոխանցել Ուկրաինային, քանի որ Կիևը հրաժարվել է Վարշավա փոխանցել արտադրությունը և անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի տեխնոլոգիաները։ Այս մասին «Պոլսատ» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։
«Ես առաջարկեցի այն, ինչը, իմ կարծիքով, շատ գործընկերային մոտեցում էր՝ ՄիԳ-եր անօդաչու թռչող սարքերի դիմաց։ Ուկրաինացիները սկզբում համաձայնեցին, բայց չկարողացան կատարել իրենց պարտավորությունները, ուստի, Ուկրաինան ՄիԳ-եր չունի, քանի որ Լեհաստանը ո՛չ անօդաչու թռչող սարքեր ունի, ո՛չ էլ դրանք շահագործելու հնարավորություններ», - ասել է նախարարը։ «Նրանք սկզբում համաձայնեցին այս լուծմանը, բայց հետո հետ քաշվեցին», - հավելել է նա։
2025 թվականի դեկտեմբերին Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց Ուկրաինային վեցից ութ ՄիԳ-29 կործանիչներ փոխանցելու ծրագրերի մասին, որոնք Լեհաստանը պետք է դուրս բերեր շահագործումից մինչև 2025 թվականի վերջը։ Այս տեսակի ընդհանուր առմամբ 14 ինքնաթիռ նախատեսվում էր դուրս բերել Լեհաստանի ռազմաօդային ուժերից։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)