Կրեմլը հաստատել է Ռուսաստանում բենզինի ներմուծման ծրագրերը
Ռուսաստան
Կրեմլը հաստատել է, որ Ռուսաստանը նախատեսում է որոշակի ծավալով բենզին ներմուծել՝ ներքին շուկայի կայունությունն ապահովելու նպատակով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ փոխանցում է РИА Новости-ն։
Պեսկովի խոսքով՝ բենզինի ներմուծումը շուկան կայունացնելու և պահանջարկի կտրուկ աճը մեղմելու միջոցներից մեկն է։ Միևնույն ժամանակ, նա հրաժարվել է նշել, թե որ երկրներից է Ռուսաստանը նախատեսում ձեռք բերել վառելիքը։
Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ կառավարությունը կարող է մինչև 2027 թվականի հուլիս թույլատրել «Եվրո-4», «Եվրո-3» և «Եվրո-2» ստանդարտներին համապատասխան բենզինի և դիզելային վառելիքի արտադրությունն ու շրջանառությունը, ինչպես նաև դրանց ներմուծումը։ Իշխանությունների գնահատմամբ՝ այս քայլը կավելացնի շուկայում վառելիքի առաջարկը, սակայն մասնագետները զգուշացնում են, որ ավելի ցածր էկոլոգիական չափանիշներին համապատասխանող վառելիքը կարող է վնասել ժամանակակից ավտոմեքենաների շարժիչները։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից