Ֆիլիպ Կիրկորովի առանձնատան մակերեսը ԱՄՆ-ում «նվազել» է վերագնահատումից հետո
Հասարակություն
Ռուսական էստրադային երգիչ Ֆիլիպ Կիրկորովին պատկանող առանձնատան մակերեսը ԱՄՆ-ի Մայամի քաղաքում վերագնահատման արդյունքում նվազել է։ Այս մասին հայտնում է Baza Telegram-ալիքը՝ հղում անելով ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալներին։
Խոսքը Մայամի-Բիչի էլիտար La Gorce բնակելի համալիրում գտնվող տան մասին է, որը երգիչը ձեռք է բերել 2011 թվականին։ Այն ունի 7 ննջասենյակ, 8 սանհանգույց, լողավազան և գոլֆի դաշտ։ Վերջին ստուգումների արդյունքում պարզվել է, որ տան առաջին հարկի մակերեսը նվազել է մոտ 12 քառակուսի մետրով, իսկ սպա-գոտին՝ 7,5-ից դարձել է 2,8 քառակուսի մետր։
Արդյունքում գույքի գնահատված արժեքը նվազել է՝ մոտ 6,4 միլիոն դոլարից հասնելով 6,07 միլիոնի։ Սակայն, ըստ հաղորդումների, դա չի նվազեցրել հարկային բեռը․ վերջին տվյալներով Կիրկորովը ԱՄՆ բյուջե է վճարում մոտ 77 հազար դոլար հարկ։ Ավելի վաղ երգիչը փորձել էր վաճառքի հանել առանձնատունը, սակայն հետո հրաժարվել էր այդ մտքից։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է