Կատարը նշել է Դոհայում ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունների թեմաները
Աշխարհ
Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը և Իրանի միջուկային ծրագիրը կլինեն ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև Դոհայում անուղղակի բանակցությունների հիմնական թեմաները, հայտարարել է Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաջիդ բին Մոհամմեդ ալ-Անսարին։
«Հորմուզի նեղուցում իրավիճակը, իհարկե, ընթացող բանակցությունների հիմնական թեմաներից մեկն է: Սակայն դա միակ վիճելի հարցը չէ. կան նաև այլ հարցեր, այդ թվում՝ միջուկային ծրագիրը և ընդհանուր առմամբ տարածաշրջանային իրավիճակը», - ասել է դիվանագետը ճեպազրույցի ժամանակ։
Ալ-Անսարին ընդգծել է, որ Դոհայի դիրքորոշումը մնում է անփոփոխ և կենտրոնացած է Հորմուզի նեղուցում անարգել նավարկությունն ապահովելու անհրաժեշտության վրա, որն ունի միջազգային կարգավիճակ։
ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը և ձեռնարկատեր Ջարեդ Քուշները Կատարում միջնորդների հետ կքննարկեն տարածաշրջանային հարցեր. ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև ուղիղ շփումներ չեն նախատեսվում, հայտարարել է ալ-Անսարին։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից