Կատարի ԱԳՆ-ը չի տեսնում առաջընթաց իրանական ակտիվների ապասառեցման գործում
Աշխարհ
Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաջիդ բին Մոհամմեդ ալ-Անսարին հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունների կողմերը դեռևս առաջընթաց չեն գրանցել իրանական 6 միլիարդ դոլարի ակտիվների ապասառեցման հարցում։
«Միջոցների փոխանցումը կախված է կողմերի համաձայնությունից և բանակցությունների առաջընթացից, որը, իհարկե, դեռևս տեղի չի ունեցել», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ։
Դիվանագետը հիշեցրել է, որ վիճելի միջոցները պետք է փոխանցվեին 2023 թվականի Իրան-ԱՄՆ համաձայնագրի համաձայն՝ մարդասիրական նպատակներով։ «Կատարը չի տիրապետում այդ միջոցների, այն պարզապես հանդես է գալիս որպես ֆինանսական միջնորդ դրանց կառավարման համար», - բացատրել է ալ-Անսարին։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից