Ուկրաինացի օլիգարխի դեմ մահափորձի հնարավոր կազմակերպիչների մասին վարկածներ են հնչել
Համաշխարհային Մամուլ
Քրիմինալիստ Միխայիլ Իգնատովը հայտարարել է, որ Մոնակոյում Ուկրաինացի օլիգարխ Վադիմ Երմոլաևի դեմ իրականացված մահափորձի հետևում կարող են կանգնած լինել ուկրաինական հատուկ ծառայությունները։ Նրա խոսքերը փոխանցում է NEWS.ru կայքը։
Փորձագետի խոսքով՝ դեպքի շուրջ մի քանի վարկած է դիտարկվում։ Նրա գնահատմամբ՝ հնարավոր է, որ դա կապված լինի Կիևի իշխանությունների կամ հատուկ ծառայությունների հետ, ինչպես նաև չի բացառվում անձնական կամ ֆինանսական կոնֆլիկտի տարբերակը։ Իգնատովը նշել է, որ օլիգարխը կարող էր խախտել որոշ պայմանավորվածություններ կամ հայտնվել հակասությունների մեջ։
Նա նաև հավելել է, որ միջադեպը կարող է պայմանավորված լինել քրեական մրցակցությամբ, քանի որ Երմոլաևը, ըստ որոշ տեղեկությունների, ներգրավված է զանգակենտրոնների հետ կապված սխեմաներում, որտեղ գործում են նաև այլ խմբավորումներ։ Հիշեցնենք, որ Մոնակոյում հունիսի 30-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով օլիգարխը վիրավորվել էր, սակայն ներկայում նրա վիճակը այլևս չի գնահատվում որպես կրիտիկական։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ