Անջելինա Ջոլին խոսել է անձնական կյանքի մասին՝ Բրեդ Փիթից բաժանվելուց հետո
Աշխարհ
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին հայտարարել է, որ Բրեդ Փիթից բաժանվելուց հետո արդեն շուրջ 10 տարի չի ունեցել ռոմանտիկ հարաբերություններ։ Այս մասին գրում է Daily Mail-ը։
Ջոլիի խոսքով՝ նա գիտակցաբար հեռացել է անձնական կյանքի այդ հատվածից և հիմնական ուշադրությունը կենտրոնացրել է երեխաների դաստիարակության վրա։ Դերասանուհին նշել է, որ վերջին տարիները իր համար բարդ են եղել՝ հավելելով, որ կյանքը «որոշ չափով կոտրել է իրեն»։
Միևնույն ժամանակ Ջոլին ասել է, որ երեխաների մեծանալուն զուգահեռ պատրաստ է վերանայել իր մոտեցումները և ավելի ազատորեն վերաբերվել ապագային։ Հիշեցնենք, որ Ջոլին և Բրեդ Փիթը ամուսնացել են 2014-ին, իսկ ամուսնալուծության գործընթացը սկսվել է 2016-ին և ավարտվել միայն 2024 թվականին՝ երկարատև դատական վեճերից հետո։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից