Բելգիայում Euroclear-ը դատական հայց է ներկայացրել Ռուսաստանի Կենտրոնական բանկի դեմ
Աշխարհ
Բելգիական Euroclear դեպոզիտարիան Բրյուսելի առևտրային դատարանում հայց է ներկայացրել Ռուսաստանի Կենտրոնական բանկի դեմ։ Այս մասին հայտնում է The Brussels Times-ը։
Ընկերությունը պնդում է, որ ռուսական դատարանը իրավասու չի եղել քննելու այն գործը, որի արդյունքում Մոսկվայի արբիտրաժային դատարանը մայիսի կեսերին պարտավորեցրել է փոխհատուցել 181,5 միլիարդ եվրո վնաս և 18,6 միլիարդ եվրո կորցրած շահույթ։ Euroclear-ի իրավաբանները այդ գործընթացը բնութագրել են որպես «անարդար»։
Նույն դատարանը ավելի ուշ բավարարել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի միջնորդությունը՝ վճիռը անմիջապես կատարելու վերաբերյալ։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի ԿԲ-ն հայտնել է, որ ներկայում մշակում է իր պաշտպանության ռազմավարությունն ու իրավական դիրքորոշումը՝ դատարանում ներկայացնելու համար։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ