Բուժաշխատողի օրվա առթիվ պարգևատրվել են Երևանի բուժհաստատությունների աշխատակիցները
Հասարակություն
Բուժաշխատողի օրվա առթիվ՝ ավանդույթի համաձայն, պարգևատրել եմ մեր քաղաքի բուժհաստատությունների աշխատակիցներին: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն և ամենակարևոր պահերին է դառնում հենարան։ Այդ պահերին բուժաշխատողի ներկայությունը, մասնագիտական վստահությունն ու հոգատար վերաբերմունքը մեծ նշանակություն ունեն մարդու համար։
Շնորհակալություն եմ հայտնում առողջապահության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին՝ բժիշկներին, բուժքույրերին, շտապօգնության աշխատակիցներին, մանկաբարձներին, լաբորանտներին, կրտսեր բուժանձնակազմին և բոլոր նրանց, ում ամենօրյա աշխատանքի շնորհիվ մարդիկ ստանում են օգնություն, խնամք, վստահություն և առողջանալու հնարավորություն»։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից