Ադրբեջանում սահմանափակում են սոցցանցերի օգտագործումը 16 տարեկանից փոքր անձանց համար
Աշխարհ
Ադրբեջանի խորհրդարանն ընդունել է փոփոխություններ օրենսդրության մեջ, որոնք արգելում են 16 տարեկանից փոքր անձանց գրանցվել սոցիալական ցանցերում․ Այս մասին հայտնում է abc-ին` հղում անելով տեղական ԶԼՄ-ներին։
Օգտատերերը պարտավոր կլինեն հաստատել իրենց տարիքը՝ օգտագործելով բանկային քարտ, էլեկտրոնային փոստի հասցե և հեռախոսահամար․ տվյալների ճշգրտության համար պատասխանատու կլինեն բջջային և ինտերնետ կապի մատակարարները։
Ավելին՝ 16-ից 18 տարեկան օգտատերերը գրանցվել կկարողանան միայն օրինական ներկայացուցչի համաձայնությամբ։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)