Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Հայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբ Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես Աշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ Փաշինյան Պենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժը Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանը 

Մեկնարկել են մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումները

Հասարակություն

«Հանրակրթության մասին» օրենքում կատարված փոփոխություններով նախատեսվում է, որ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունները, իսկ 2027 թվականի սեպտեմբերի 1-ից՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցները կգործեն ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ։

Ենթակայության փոփոխության համակարգված իրականացումը և ուսումնական գործընթացի անխափան շարունակականությունն ապահովելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկել է մարզային խորհրդակցությունների շարք, որի առաջին հանդիպումները տեղի են ունեցել այսօր Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում։

Խորհրդակցությունները վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Ներկա են եղել Հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, ինչպես նաև Կոտայքի և Գեղարքունիքի մարզային կրթության վարչությունների պատասխանատուները, դպրոցների տնօրենները, վարչատնտեսական մասի համակարգողները, այլ շահագրգիռ կողմեր։

Օրակարգի առանցքային հարցը սեպտեմբերից սպասվող դպրոցների ենթակայության փոփոխությունն էր, ինչպես նաև վարչատնտեսական գործառույթի՝ մարզերին փոխանցումը:

Խորհրդակցությունների ընթացքում նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է դպրոցների ենթակայության փոփոխության իրականացման փուլերը, ժամանակացույցը և առաջիկա անելիքները։ Ներկայացնելով կառավարման համակարգի այս բարեփոխումը՝ նա նշել է, որ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում իրականացված փոփոխությամբ սահմանված է, որ առաջիկա սեպտեմբերից մարզերի դպրոցների բովանդակային կառավարման համակարգման գործառույթը կվերապահվի ԿԳՄՍ նախարարությանը, իսկ վարչատնտեսական գործառույթն ամբողջությամբ կփոխանցվի մարզպետարաններին: Տնօրենի ընտրության ընթացակարգը, ըստ նախարարի տեղակալի, մնում է անփոփոխ․ հավակնորդները կներկայացնեն զարգացման ծրագիր, որը կանցնի փորձաքննություն և դրական եզրակացություն ստանալու դեպքում կնշանակվի հարցազրույց, ինչի արդյունքում էլ կկատարվի նշանակումը։ Դպրոցների վարչատնտեսական համակարգողների՝ ներառյալ ավագ դպրոցների ընտրությունը, այսուհետ կիրականացնեն մարզպետարանները:

 

«Այս փոփոխության նպատակը միասնական, հավասար, նվազագույն չափանիշների ապահովումն է բոլոր դպրոցներում։ Պլանավորում ենք միասնական, կենտրոնացված կառավարումն իրականացնել փուլային. համայնքները քայլ-քայլ կսկսեն ավելի ակտիվ դերակատարում ունենալ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը։

 

Նա նաև տեղեկացրել է, որ ավելացող աշխատանքի ծավալը հաշվի առնելով՝ նախարարությունում կներդրվի մարզային համակարգողների ինստիտուտը: Ըստ այդմ՝ մարզային համակարգողներն ակտիվ կապի մեջ կլինեն դպրոցների հետ՝ պարբերաբար նաև այցեր իրականացնելով և տեղում ծանոթանալով իրավիճակին և առկա խնդիրներին:

Խորհրդակցության ընթացքում միաժամանակ քննարկվել են՝

գործառույթների փոխանցման առանձնահատկությունները,

ֆինանսավորման և թվայնացման համակարգերում նախատեսվող փոփոխությունները,

տնօրենների և վարչատնտեսական համակարգողների նշանակման կարգը և գործատուի փոփոխության վերաբերյալ տնօրենների ծանուցման կարգը,

աշխատանքային պայմանագրերի վերակնքման ընթացակարգը,

դպրոցների անվանափոխության և կանոնադրությունների փոփոխման իրավական ընթացակարգերը,

վարչատնտեսական և բովանդակային հարցերով դիմումների ներկայացմանը վերաբeրող մի շարք հարցեր։

Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել մասնակիցների բարձրացրած հարցերին, տվել անհրաժեշտ պարզաբանումներ և ընդգծել, որ խորհրդակցությունների նպատակն է ապահովել ենթակայության փոփոխության միասնական և համակարգված իրականացումը, կանխատեսել ու հասցեական լուծումներ տալ հնարավոր կազմակերպական խնդիրները, ինչպես նաև ամրապնդել նախարարության, մարզպետարանների և հանրակրթական ուսումնական հաստատությունների միջև արդյունավետ համագործակցությունը։

Նոր ուսումնական տարվա կրթական գործընթացի պատշաճ կազմակերպման, փոփոխությունների վերաբերյալ իրազեկվածության ապահովման նպատակով հուլիսյան խորհրդակցությունները կշարունակվեն հանրապետության մյուս բոլոր մարզերում։ Ավանդաբար իրականացվող օգոստոսյան խորհրդակցությունները ևս նախատեսված են սահմանված ժամանակահատվածում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառովԵրևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանը տոնում է 2808-ամյակը. Թրամփը կանաչ լույս է տվել ՊուտինինԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվիԶինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասինՊաշտպանության փոխնախարարը ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքինՀոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Ամենադիտված