Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ կանցկացնի Կատարի, այլ ոչ թե ԱՄՆ-ի հետ. Բաղաեի
Աշխարհ
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ կանցկացնի Կատարի, այլ ոչ թե ԱՄՆ-ի հետ՝ հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակը:
«Մենք մտադիր չենք առաջիկա օրերին որևէ մակարդակով հանդիպել ամերիկյան ներկայացուցիչների հետ։ Այն, ինչ, հավանաբար, տեղի կունենա Դոհայում վաղը, բանակցություններ են հուշագրի դրույթների իրականացման, այն է՝ իրանական ակտիվների ապասառեցման հարցի շուրջ, բայց այդ բանակցությունները տեղի կունենան կատարական կողմի հետ»,- ասել է Էսմայիլ Բաղաեին ճեպազրույցի ընթացքում:
Կատարի ԱԳՆ-ից էլ նշել են, որ կողմերն առայժմ առաջընթաց չեն գրանցել իրանական 6 մլրդ դոլարի ակտիվների ապասառեցման հարցում: Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ այդ հարցը կախված է կողմերի համաձայնությունից և բանակցությունների ընթացքից:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից