Brent-ի գինը բարձրացել է մինչև 73,23 դոլար մեկ բարելի դիմաց
Տնտեսություն
Չորեքշաբթի առավոտյան նավթի գները չափավոր աճում են, ներդրողները հետևում են Դոհայում ընթացող բանակցություններին և գնահատում այլ նորություններ։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը կազմում է $73,23 մեկ բարելի դիմաց, ինչը $0,28-ով (0,38%) բարձր է նախորդ առևտրային օրվա փակման համեմատ։ Երեքշաբթի դրանք էժանացել էին $0,96-ով (1,3%)՝ հասնելով $72,95 մեկ բարելի դիմաց։
Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային առևտրում WTI նավթի օգոստոսյան ֆյուչերսները թանկացել են $0,26-ով (0,37%)՝ մինչև $69,76 մեկ բարելի դիմաց։ Նախորդ նստաշրջանի արդյունքներով դրանց արժեքը նվազել էր $1,25-ով (1,77%)՝ մինչև $69,50 մեկ բարելի դիմաց։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից