Ղազախստանի նոր միապալատ խորհրդարանի ընտրությունները կկայանան օգոստոսի 23-ին
Աշխարհ
Ղազախստանի նոր միապալատ խորհրդարանի՝ Քուրուլթայի, որը ձևավորվել է նոր սահմանադրության ուժի մեջ մտնելով, պատգամավորների առաջին ընտրությունները կանցկացվեն օգոստոսի 23-ին։ Այս մասին հայտարարվել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի կողմից հրապարակված հրամանագրում։
«Հրամանագրում եմ. Ղազախստանի Հանրապետության Քուրուլթայի պատգամավորների ընտրությունները նշանակել 2026 թվականի օգոստոսի 23-ին», - ասվում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության կողմից հրապարակված հրամանագրում: Օգոստոսի 23-ը համընկնում է ամսվա նախավերջին կիրակի օրվա հետ։
Հրամանագրում նաև հանձնարարվում է Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կազմակերպել ընտրությունների նախապատրաստումն ու անցկացումը, իսկ հանրապետության կառավարությանը և շրջանների տեղական ինքնակառավարման մարմիններին՝ միջոցներ ձեռնարկել դրանց կազմակերպման և նյութատեխնիկական ապահովման համար: Հրամանագիրն ուժի մեջ է մտել հրապարակման պահից:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից