ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները անուղղակի բանակցություններ են սկսել Դոհայում
Աշխարհ
Դոհայում սկսվել են ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև անուղղակի բանակցություններ, որոնք կազմակերպվել են Կատարի միջնորդությամբ, հաղորդում է Al Arabiya-ն՝ հղում անելով աղբյուրներին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ամերիկյան պատվիրակությունն արդեն սկսել է խորհրդակցություններ Կատարի ներկայացուցիչների հետ։
Այս կապակցությամբ Reuters-ը, հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի, հայտնել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև անուղղակի շփումները շարունակվում են երեքշաբթի երեկոյան ամիրայության մայրաքաղաքում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ իրանական կողմը հանդիպումներ է ունեցել Կատարի և Պակիստանի ներկայացուցիչների հետ, որոնք, այնուհետև, տեղեկատվությունը փոխանցել են ամերիկյան պատվիրակությանը։
Աղբյուրը պարզաբանել է, որ անուղղակի բանակցությունները շարունակվել են չորեքշաբթի օրը, որոնց հիմնական թեման է եղել «Իրանի սառեցված ակտիվները և Հորմուզի նեղուցը»։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից