Լուկաշենկոն ներում է շնորհել 32 մարդու
Աշխարհ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսի Անկախության օրվա նախօրեին ներում է շնորհել 32 անձի, որոնցից 28-ը դատապարտվել են ծայրահեղական հանցագործությունների համար, հաղորդում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։
«Բելառուսի Անկախության օրվան (նշվում է հուլիսի 3-ին) ընդառաջ ներում է շնորհվել 32 անձի, որոնցից 28-ը դատապարտվել են ծայրահեղական հանցագործությունների համար», - ասվում է հայտարարության մեջ։
Նշվել է, որ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է համապատասխան հրամանագիրը։
«Պետության ղեկավարը ներում է շնորհել 20 կնոջ և 12 տղամարդու։ Որոշումը կայացվել է՝ հիմնվելով դատապարտվածների և նրանց ընտանիքների նկատմամբ մարդասիրության սկզբունքի վրա», - ասվում է մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Այն ընդգծում է, որ «նրանք բոլորը ներման խնդրագիր են ներկայացրել՝ ընդունելով իրենց մեղքը և զղջալով»։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից