Ֆրանսիայում հայտարարվել է 2027 թվականի նախագահական ընտրությունների ամսաթիվը
Աշխարհ
Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Մոդ Բրեժոնը հայտարարել է, որ երկրի նախագահական ընտրությունների առաջին փուլը կանցկացվի 2027 թվականի ապրիլի 18-ին։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ ընտրությունների օրը հաստատվել է քաղաքական կուսակցությունների հետ անցկացված խորհրդակցություններից հետո։ Եթե առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկը չստանա անհրաժեշտ աջակցությունը, երկրորդ փուլը կկայանա 2027 թվականի մայիսի 2-ին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շուտով կլքի իր պաշտոնը։ Իր հերթին Մակրոնը նշել էր, որ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում Եվրոպան պետք է առաջին հերթին հույսը դնի սեփական ուժերի վրա։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ