ԱՄՆ-ն կարող է կրճատել իր ռազմական ներկայությունը Սաուդյան Արաբիայում
Աշխարհ
ԱՄՆ-ն քննարկում է Սաուդյան Արաբիայում իր ռազմական ներկայությունը կրճատելու հարցը՝ Իրանի հակամարտության շուրջ թագավորության հետ ունեցած անհամաձայնությունների ֆոնին, հաղորդում է Wall Street Journal-ը՝ հղում անելով քննարկումներին ծանոթ ամերիկացի պաշտոնյաներին։
WSJ-ն հիշեցնում է, որ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին ժամկետի ընթացքում Միացյալ Նահանգները մեծացրել է իր ռազմական ներկայությունը Սաուդյան Արաբիայի «Արքայազն Սուլթան» ռազմաօդային բազայում՝ Իրանին զսպելու համար։ Սակայն Վաշինգտոնը և Էր-Ռիադը համաձայն չէին «Էպիկական ցասում» գործողության շուրջ, որը Միացյալ Նահանգները սկսեց Իրանի դեմ այս տարվա փետրվարին. Սաուդյան Արաբիան և Պարսից ծոցի մյուս երկրները պաշտպանում էին դիվանագիտական լուծումը և զգուշացնում, որ Իրանի կառավարությունը տապալելու փորձը կարող է վնասել նավթի շուկային, ԱՄՆ տնտեսությանը և տարածաշրջանային կայունությանը։
«ԱՄՆ-ն այժմ քննարկում է Սաուդյան Արաբիայում իր (ռազմական - խմբ.) ներկայությունը կրճատելու և իր ուժերը պատերազմի ընթացքում զգալի աջակցություն ցուցաբերած երկրներում, այդ թվում՝ Իսրայելում և Հորդանանում,- ասվում է հրատարակության մեջ։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից