Իրանի իշխանությունները Ալի Խամենեիի հրաժեշտի արարողության ժամանակ ազատ են արձակել 850 բանտարկյալի
Աշխարհ
Իսլամական Հանրապետության հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողության ժամանակ Իրանի իշխանությունները ազատ են արձակել «ոչ դիտավորյալ հանցագործությունների» համար դատապարտված 850 մարդու, հաղորդում է ISNA լրատվական գործակալությունը։
«Հանգուցյալ իմամի հիշատակը հարգելու հատուկ միջոցառումների շրջանակներում գերությունից ազատ են արձակվել 520 ֆինանսական բանտարկյալներ և 330 մարդ, որոնք դատապարտվել են օժիտի և ալիմենտի գործերով։
Հանգուցյալ գերագույն առաջնորդի հուղարկավորության հետ մեկտեղ ստեղծվել են պայմաններ այս անձանց, որոնց մեծ մասը ընտանիքներ ունի, իրենց սիրելիների ջերմ գիրկը վերադառնալու համար», - հաղորդում է գործակալությունը։
ISNA-ի փոխանցմամբ՝ ազատ կարձակվեն 31 նահանգներից, ընդհանուր առմամբ, 850 բանտարկյալներ, որոնք դատապարտվել են «ոչ դիտավորյալ հանցագործությունների» համար։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից