Կառավարությունում բիզնեսի համար առավել շահավետ փոխադրումների տեսակ են առանձնացրել
Ռուսաստան
Ռուսաստանի տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինի խոսքով՝ գետային բեռնափոխադրումները բիզնեսի համար ավելի շահավետ են, քանի որ ապահովում են ավելի մեծ բեռնատարողություն և զգալիորեն նվազեցնում էներգիայի ծախսերը։
Նախարարը նշել է, որ գետային տրանսպորտի էներգիայի սպառումը շուրջ 24 անգամ պակաս է, քան ավտոմոբիլային փոխադրումների դեպքում, իսկ համապատասխան ենթակառուցվածքի սպասարկման ծախսերը՝ 14,5 անգամ ավելի ցածր, քան ավտոճանապարհների պահպանման ծախսերը։ Նրա խոսքով՝ 5100 տոննա տարողությամբ մեկ ինքնագնաց նավը կարող է փոխարինել 255 բեռնատարի կամ 78 երկաթուղային վագոնի։
Այս հայտարարությունները հնչում են այն ֆոնին, երբ Ռուսաստանի մի շարք շրջաններում վառելիքի մատակարարման խնդիրների պատճառով բեռնափոխադրող ընկերությունները բախվում են նոր դժվարությունների, իսկ ոլորտի ներկայացուցիչները կանխատեսում են, որ հուլիսի 1-ից փոխադրումների սակագները կարող են աճել առնվազն 10 տոկոսով։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից