Ուռուցքաբանը քաղցկեղի մի տեսակ անվանել է «լուռ մարդասպան»
Հասարակություն
Ուռուցքաբան Վլադիմիր Իվաշկովը զգուշացրել է, որ ձվարանների քաղցկեղը հաճախ անվանում են «լուռ մարդասպան», քանի որ հիվանդությունը երկար ժամանակ կարող է զարգանալ գրեթե առանց ակնհայտ ախտանշանների և հաճախ ախտորոշվում է արդեն ուշ փուլերում։
Բժշկի խոսքով՝ հիվանդության հնարավոր նշաններից են փքվածությունը, որովայնում ծանրության զգացումը, ուտելուց հետո արագ հագեցածության զգացումը և որովայնի ցավը։ Նա ընդգծել է, որ երբեմն որովայնի ցավը կարող է լինել հիվանդության միակ ախտանշանը։
Իվաշկովը խորհուրդ է տալիս չանտեսել նման գանգատները. եթե որևէ ախտանշան պահպանվում է երկու-երեք շաբաթից ավելի, անհրաժեշտ է դիմել բժշկի և անցնել հետազոտություն՝ հիվանդությունը հնարավորինս վաղ փուլում հայտնաբերելու համար։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից