Եվրահանձնաժողովի խոսնակն ասել է՝ ինչով է պայմանավորված Ֆոն դեր Լայենի այցը Երևան ու Բաքու
Արտաքին Քաղաքական
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հարավային Կովկաս պետք է դիտարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի և տարածաշրջանային կապակցվածության զարգացմանն ուղղված ԵՄ ջանքերի համատեքստում․ այս մասին abc-ի փոխանցմամբ Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի խոսնակ Պաուլա Պինյուն։
Պատասխանելով Ֆոն դեր Լայենի այցի վերաբերյալ հարցին՝ Պինյուն նշել է, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահն այսօր բանակցություններ կանցկացնի Ադրբեջանում, իսկ վաղը՝ Հայաստանում։
Ուրսուլա ֆոն դեր Լայենին իր այցի ընթացքում կուղեկցի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։
Պինյուի խոսքով՝ տարածաշրջանային այցը հաջորդում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև «պատմական» խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը, և ԵՄ-ն հանձնառու է տարածաշրջանում տրանսպորտային և էներգետիկ կապակցվածության խթանմանը։
«Երբ ես խոսում եմ կապակցվածության մասին, ես խոսում եմ էներգետիկայի և տրանսպորտի մասին։ Սա կարող է վճռորոշ դեր խաղալ մարդկանց մերձեցնելու և ինտեգրացիան ապահովելու գործում»,- նշել է նա։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից