Բարձր դոզաներով վիտամին C-ն կարող է նվազեցնել ծանր վնասվածքներից հետո մահվան ռիսկը․ նոր տվյալներ
Հասարակություն
BMJ Military Health ամսագրում հրապարակված նոր գիտական վերանայման համաձայն՝ ներերակային բարձր դոզաներով վիտամին C-ի կիրառումը կարող է բարձրացնել ծանր վնասվածքներ ստացած հիվանդների ապրելու հավանականությունը և նվազեցնել վտանգավոր բարդությունների ռիսկը։
Գիտնականները վերլուծել են 6 հետազոտություն՝ ընդհանուր 5171 հիվանդի մասնակցությամբ։ Արդյունքները ցույց են տվել, որ վիտամին C-ի բարձր դոզաներով բուժումը կապված է եղել 30 օրվա ընթացքում մահվան ռիսկի նվազման, սեպսիսի և բազմաօրգանային անբավարարության ավելի հազվադեպ զարգացման, ինչպես նաև ինտենսիվ թերապիայի բաժանմունքում և հիվանդանոցում մնալու ժամանակի կրճատման հետ։
Միևնույն ժամանակ հետազոտողները շեշտում են, որ ներկայումս առկա տվյալները բավարար չեն այս մեթոդը որպես ծանր վնասվածքների ստանդարտ բուժում խորհուրդ տալու համար։ Նախորդ ուսումնասիրությունները նաև ցույց էին տվել, որ վիտամին B12-ի ցածր մակարդակը կարող է մեծացնել դեմենցիայի և ինսուլտի զարգացման ռիսկը։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից