Բուհերից մեկը առաջինն է հրաժարվել դիպլոմային աշխատանքներից՝ արհեստական բանականության պատճառով. ՌԴ
Ռուսաստան
Ռուսաստանի Սոչիի ՌՈՒԴՆ համալսարանի ինստիտուտը դարձել է առաջին բարձրագույն ուսումնական հաստատությունը երկրում, որը հրաժարվել է իրավագիտության բակալավրիատի դիպլոմային աշխատանքների պաշտպանությունից՝ արհեստական բանականության (AI) լայն կիրառման պատճառով։ Այս մասին հայտնում է KP.RU-ն՝ հղում անելով ուսումնական հաստատության գիտխորհրդի որոշմանը։
Բուհում նշել են, որ ավանդական դիպլոմային ձևաչափը այլևս չի արտացոլում ուսանողի իրական պատրաստվածությունը, քանի որ նեյրոցանցերը կարող են մի քանի րոպեում ստեղծել ծավալուն տեքստեր և դատական վերլուծություններ։ Դրա փոխարեն ուսանողները իրենց գիտելիքները պետք է ապացուցեն բանավոր ձևաչափով՝ ցուցադրելով իրավական մտածողություն և գործնական խնդիրներ լուծելու կարողություն։
Նոր կանոնները վերաբերում են 2024, 2025 և 2026 թվականներին ընդունված բակալավրներին։ Ավելի վաղ Ռուսաստանի մեկ այլ համալսարանում թույլատրվել էր դիպլոմային աշխատանքներում օգտագործել արհեստական բանականություն՝ մինչև 40% մասնակցությամբ, սակայն Սոչիի ինստիտուտը գնացել է ավելի կտրուկ քայլի։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից