Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը. Սուրենյան
Հայաստան
Հայաստանում վերջին օրերին հաստատված եղանակային կայուն վիճակը շուտով կփոխվի: Հարավարևմտյան տաք օդային հոսանքների ներթափանցումը կշարունակվի մինչև հուլիսի 3-ի կեսօր, ինչի հետևանքով օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 4-5 աստիճանով:
«Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, երբ ցերեկային ժամերին հանրապետության ամենատաք գոտիներում՝ Սյունիքի հովիտներ, Արարատյան դաշտ, Երևան, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 34-ից 36 աստիճան»,-հայտնել է Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Սակայն շոգ եղանակին փոխարինելու կգա Սև ծովի շրջաններից ներթափանցող տեղումնաբեր ցիկլոնը, որը կպահպանի իր ազդեցությունը մինչև հուլիսի 8-ը ներառյալ:
Հուլիսի 4-ից 8-ը գիշերային և հետկեսօրյա ժամերին շրջանների զգալի մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ:
Առանձին հատվածներում անձրևները կլինեն առատ, իսկ ամպրոպների ժամանակ կանխատեսվում է քամու ուժգնացում։
Այս ցիկլոնն իր հետ բերում է նաև հյուսիսարևմտյան ցուրտ օդային հոսանքներ: Դրա հետևանքով հուլիսի 4-5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 4-ից 6 աստիճանով։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից